Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

4-5 օրից Լարսը կաշխատի շուրջօրյա. ճանապարհը կմնա վտանգավոր (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
unnamed116

Կառավարության այսօրվա նիստում Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, որ Վրաստանում է եղել, ներկայացրեց Լարսի անցակետում առկա իրավիճակը: Նա նշեց, որ դեռ երեկ երեկոյան անցակետը սկսել է ցերեկային ռեժիմով աշխատել. «Այս նույն ռեժիմով անցակետը ամենաշատը չորս-հինգ օր կաշխատի, որից հետո կանցնի  քսանչորսժամյա ռեժիմի: Դեռեւս շարունակում է մտահոգիչ մնալ այն, որ սարերի վրա հինգ տոննա կախված հոսացող հող կա: Հիմա տեղի իշխանությունները մտածում են մի բան, որ այդ ճանապարհի վրա վերգետնյա թունել կառուցեն, որը, սակայն, մեծ ծախսերի հետ է կապված: Այդ ճանապարհը մեզ համար միշտ վտանգավոր է լինելու, հատկապես անձրեւներից հետո: Մեր գործարարներին կոչ եմ անում՝ լաստանավերի հնարավորությունը աչքի առաջ ունենալ, քանի որ ամեն պահ Լարսի անցակետը կարող է նորից փակվել»: «Ժամանակն է՝ այլընտրանքային ճանապարհի մասին մտածել»,- արձագանքեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: