A
A
Հաղարծինի ճանապարհը բացվել է
Հուլիսի 8-ին, ժամը 16.32-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Մ-4 ավտոճանապարհից դեպի Հաղարծնի վանք տանող ճանապարհի երթևեկելի մասը հորդառատ անձրևի պատճառով փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի հատվածը հորդառատ անձրևների պատճառով ողողվել է ջրաբերուկներով, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի (մոտ 100մ): Փրկարարների և «Հաղարծին ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցների համատեղ ուժերով ավտոճանապարհը մաքրվել է և դարձել երկողմանի երթևեկելի: ԱԻՆ