Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բժիշկը խորհուրդ չի տալիս ձմերուկ ուտել մինչև օգոստոս

Հասարակություն
unnamed-10

Ամառվա տապին մարդու օրգանիզմում տեղի են ունենում բազմաթիվ փոփոխություններ: Խնդիրներից խուսափելու համար  թերապեւտ Աննա Մարտիրոսյանը  խորհուրդ է տալիս ուշադիր լինել սննդի, ջրի ու հիգիենայի նկատմամբ. «Ամռանն օրգանիզմը ջրազրկվում է, դրա հետեւանքով ընկնում է ճնշումը, նկատվում է թուլություն: Դրանից խուսափելու համար պետք է անընդհատ ջուր խմել. ի դեպ, ջրազրկումն ավելի արագ է  կատարվում երեխաների մոտ՝ նրանց նկատմամբ պետք է ավելի ուշադիր լինել։ Բժիշկուհին խորհուրդ է տալիս օրվա շոգ ժամերին շատ չուտել, հատկապես, ծանր ուտելիք. «Երեխաներին էլ պետք չէ ստիպել ցերեկվա ժամերին ուտել հիմնական ճաշը: Ամռանը մսամթերքը կարելի է նաեւ երեկոյան ուտել, այդպես ավելի հեշտ կլինի մարսել: Պետք  է հրաժարվել ապուրներից, որոնք մսաջրով են պատրաստված եւ կիսաֆաբրիկատներից»: Աննա Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս նվազեցնել մուգ թեյի եւ սուրճի օգտագործումը, քանի որ դրանք առաջացնում են  արագ սրտխփոցներ. «Կարելի է կանաչ թեյ խմել ու գոլ վիճակում, դա  շատ լավ զովացնում է»: Սննդային թունավորումներից խուսափելու համար էլ  թերապեւտը խորհուրդ է տալիս ամեն օր թարմ ուտելիք պատրաստել, բանջարեղենն ու միրգը լավ լվանալ. «Ամռանը նաեւ պետք է ուշադիր լինել  ձմերուկի նկատմամբ. խորհուրդ եմ տալիս ժամանակից շուտ չուտել, պետք է գոնե մինչեւ օգոստոս սպասել»: