Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Oնլայն մթերային գնումներ`անմիջապես խանութներից. նոր հավելված

Կարևոր լուրեր Հասարակություն
b61b93ba-3aeb-4711-8ddd-c0df5b94765a

Հայաստանում մթերային գնումներ կատարելու համար այլևս ստիպված չենք լինի հասնել մոտակախանութ կամ խճճվել սուպերմարկետների մարդաշատ բաժիններում` ուզած ապրանքը գտնելու հույսով:  Այն, ինչ Արևմուտքում տևական ժամանակ տարածված պրակտիկա է, արդեն հասանելի է նաև Հայաստանում` նորագույն տեխնոլոգիաների ոլորտում ունեցած մրցունակ մասնագետներիշնորհիվ: Նորագույն տեխնոլոգիաների միջոցով ծառայություններ մատուցող  Menu.am, «GG տաքսի» հայկական բրենդների կողքին հայտնվել է ևս մեկը` «Cartly.am»-ը: Վերջինիս  թողարկած բջջային հավելվածը թույլ է տալիս օնլայն գնումներ կատարել անմիջապես խանութներից: Այս ծրագրի առանձնահատկությունն ու նորարարությունն այն է, որ պատվիրատուն նշում է միայն մթերքի անունն ու քանակը/քաշը. մնացածի մասին հոգում է ծառայությունը մատուցող կազմակերպությունը: «Արդեն մի քանի տարի է արևմուտքում մթերային գնումների իրականացման տենդենցները այնպիսին են, որ հաճախորդները ավելի շատ են անցում կատարում դեպի օնլայն գնումների վեբ և մոբայլ հավելվածների և ավելի շատ են սկսում օգտվել do-it-for-me (իրականացրու-ինձ-համար)տիպի ինովացիոն և նոր լուծումներից»,-ասում է նախագծի համահեղինակ Արման Մանուկյանը` հավելելով, որ չնայած իրենք ծառայություններ են մատուցում ընթացիկ տարվա մարտ ամսից, սակայն արդեն իսկ հասցրել են մեծ հաջողություններ գրանցել: banjarexen «Նախագիծն անսպասելիորեն կարճ ժամանակամիջոցում զգալի հաջողություն գրանցեց:Փաստացի, նման ծառայության մեծ պահանջարկ կա հայկական շուկայում: Այդ իսկ պատճառով,նախատեսում ենք մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում ընդլայնել ծառայություններիշրջանակը: Պատրաստվում ենք հավելվածը ֆունկցիոնալ առումով կատարելագործելնախատեսում ենք  անհատական զամբյուղի, կուտակային համակարգի ավելացում, ինչպես նաևէլեկտրոնային վճարումների հնարավորություն և այլն: Առաջիկայում ավելացվելու է «լոգինի»գործառույթը, որպեսզի հաճախորդները կարողանան համակարգ մուտք գործել այլ սարքերից ևսիսկ մթերայինի գնումների պատմությանը հնարավոր կլինի ծանոթանալ շաբաթական և ամսական կտրվածքով»,-ընդգծում է Արման Մանուկյանը: Ըստ նախագծի համահեղինակի` «Cartly»-ի միջոցով թարմ մթերային ապրանքներ պատվիրելու համար պարզապես անհրաժեշտ է ներբեռնել հավելվածը, հավաքել զամբյուղը և նշել առաքման ժամանակահատվածն ու հասցեն: Տեղեկացնենք, որ այս պահին Cartly-ի iOS (հասանելի է այստեղ https://goo.gl/u9tZkf) և Android (հասանելի է այստեղ https://goo.gl/Rbts3G) բջջային հավելվածները գործում են բետա տարբերակով: Հայկական այս startup-ը մեր տարածաշրջանում միակն է և հավակնում է դառնալ ամենահայտնի բրենդներից մեկը: