Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«24 շաբաթ». դաունի համախտանիշով պտղի մասին ֆիլմը՝ «Ոսկե ծիրան»-ում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մշակույթ
cirani

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում այսօր «Մոսկվա» կինոթատրոնում գերմանական ֆիլմերի օր էր։ Ցուցադրվեց Աննե Զոհրա Բերախեդի «24 շաբաթ» ֆիլմը։ Այն ներկայացնում է մի ընտանիքի պատմություն, որը կանգնած է ծանր որոշման առաջ. ունենալ դաունի համախտանիշ ունեցող երեխայի, թե ոչ։ Ֆիլմի ընթացքում ներկայացվում են հղի կնոջ ապրումները, որը բախվում է բազմաթիվ կարծրատիպերի, որ կան հասարակության մեջ՝ խնդիր ունեցող մարդու հանդեպ։ Ցուցադրությունը կազմակերպել էին Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը, Գյոթեի անվան ինստիտուտը և կինոփառատոնի ներկայացուցիչները։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը նույնպես միացել էին ֆիլմի ցուցադրությանը։ «Կարծում եմ՝ ֆիլմը մեզ մտորելու հնարավորություն կտա, և հետագա մեր քայլերում հաշվի կառնենք դրանից քաղած դասերը»,-բեմից ասաց Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը։ cirani1 Ֆիլմի ցուցադրությունից հետո «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանն «Ա1+»-ի հետ զրույցում ասաց. «Ես այն տպավորությունը ստացա, որ դա շատ ուժեղ ուղերձ էր՝ ուղղված բոլոր այն ընտանիքներին, որոնք սպասում են հաշմանդամություն ունեցող երեխայի։ Ո՞րն է ճիշտ. ունենալ երեխային, պարգևել այդ կյանքը, թե տառապել՝ առանց երեխայի»։ cirani2