Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երևանյան իրադարձություններ. Ոստիկանության գործողությունները խաղաղ հավաքների ժամանակ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
nkar-miliceq-xorenaci

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ հուլիսի 28-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոն»-ում կանցկացնի քննարկում՝ «Երևանյան իրադարձություններ.Ոստիկանության գործողությունները խաղաղ հավաքների ժամանակ» թեմայով: «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի՝ Հայաստանում հուլիսի 22-ին հրապարակված հայտարարության համաձայն՝ հայ հասարակությունը ոստիկանության ավելի ու ավելի ագրեսիվ ու ոչ իրավաչափ գործողությունների ականատեսն է դառնում 2003-2004 թվականներից ի վեր:   Այս ընթացքում «հարյուր հազարավոր քաղաքացիներ զրկվել են խաղաղ հավաքների իրենց իրավունքից, եւ հարյուրավորներն ապօրինաբար կալանավորվել ու իրավախախտումների զոհ են դարձել», - նշվում է հայտարարությունում: Երբ հուլիսի 17-ին, զինված խումբը գրավել էր Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը, իրավապահ մարմինները շուրջ 150 անձանց բերման էին ենթարկել, ովքեր կամ եկել էինԽորենացի փողոց ոստիկանության կողմից արգելափակված հատված կամ հավաքվել Ազատության հրապարակում: Հուլիսի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շուրջ 114 ահազանգ էր ստացել ոստիկանների կողմից բերման ենթարկված քաղաքացիների եւ խաղաղ հավաքներին խոչընդոտելու միջադեպերի վերաբերյալ:  Դիմակայության առաջին օրերին, Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչները շուրջ 100 բերման ենթարկվածների են այցելել Երեւանի, ինչպես նաեւ Շիրակի, Լոռու եւ Արմավիրի մարզերում տեղակայված ոստիկանության բաժանմունքներում:   Իսկ արդեն հուլիսի 27-ի առավոտից ոստիկանները թույլ չեն տալիս քաղաքացիներին մնալ Խորենացու փողոցի՝ ՊՊԾ գնդի գրավված տարածքին հարակից արգելափակվածհատվածում, իսկ գիշերվա ընթացքում նույն տարածքից բերման են ենթարկվելտասնյակ քաղաքացիներ: ՊԽԼԻ հայաստանյան գրասենյակն այս թեմայի վերաբերյալ նյութեր է հրապարակել, որոնց անգլերեն տարբերակը հասանելի է այստեղ՝ https://iwpr.net/global/armenia: Մենք մտադիր ենք այս խնդրին տալ հանրային հնչեղություն եւ փորձել բացահայտել խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կոպիտ գործողությունների պատճառը:  Քննարկման բանախոսներն են՝   - Արա Ղազարյան, իրավաբան, «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ - Արթուր Սաքունց,  ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ - Հրանուշ Խառատյան, ազգագրագետ