A
A
Սահմանադրական բարեփոխումների գործընթացի քաղաքական շահարկման անթույլատրելի լինելը․ հայտարարություն
Աջակցիր «Ա1+»-ին«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի հայտարարությունը․
Սահմանադրական բարեփոխումների գործընթացի քաղաքական շահարկման անթույլատրելի լինելը
Սահմանադրությունը պետության հիմնարար իրավական փաստաթուղթն է, որը պետք է արտահայտի հասարակական լայն համաձայնությունը, ամրագրի իշխանության սահմաններն ու մարդու իրավունքների երաշխիքները և ապահովի պետական ինստիտուտների կայուն գործունեությունը։ Հետևաբար, դրա մշակման և ընդունման գործընթացը չի կարող պայմանավորված լինել քաղաքական իրավիճակով, առանձին քաղաքական ուժերի առաջնահերթություններով կամ քաղաքական ղեկավարության փոփոխվող օրակարգերով։
2015 թվականի հանրաքվեով ընդունած Սահմանադրությունը երբեք չի ունեցել բավարար լեգիտիմություն (վստահության չափանիշ)։ Այս մասին մշտապես բարձրաձայնել է մասնագիտական հանրույթը, քաղաքացիական հասարակությունը։
Ռազմավարության Նպատակ 3-ը վերաբերում էր Սահմանադրական բարեփոխումների անցկացմանը, որով նախատեսվում էր 2020 թվականի ընթացքում՝
Որպես Ռազմավարական ուղղություններ նախատեսված էր՝ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու համար 2020 թվականի առաջին եռամսյակում Կառավարության կողմից ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը կքննարկի սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը և կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծ։
Լ. Գևորգյան - իրավաբան-գիտնական (համաձայնությամբ), Տ. Մարկոսյան - իրավաբան-գիտնական (համաձայնությամբ), Դ. Իոաննիսյան - «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ), Զադոյան - «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ))։
Փաստացի նախորդ ռազմավարության կատարված չլինելու պայմաններում, ընդունվեց նորը, իսկ նախորդի չկատարված գործողությունների, և հատկապես սահմանադրության նախագծի չպատրաստման համար ոչ ոք պատասխան չտվեց։
Փոխարենը սահմանադրական բարեփոխումների դրույթը ներառված էր Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը վերապահված բաժնի 2-րդ կետում, որով նախատսված էր՝ «Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակում և հրապարակում, քննարկում, հաստատում ընդունում, ինչպես նաև նախագծին հավանություն տալու մասին Կառավարության որոշման ընդունում», որի կատարման ժամկետ սահմանված էր 2023թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակը (https://www.arlis.am/hy/acts/172772)։
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշումը ՀՀ վարչապետի 2022 թ. հունվարի 27-ի N 111-Ա Որոշմամբ (https://arlis.am/hy/acts/193111) Ձևավորվում է սահմանադրական բարեփոխումների խորհուրդ (ՀՀ արդարադատության նախարար (խորհրդի նախագահ), Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ), Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ), Վ. Քոչարյան - ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ (համաձայնությամբ), Ա. Ջուլհակյան - ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր (համաձայնությամբ), Է. Մարուքյան – «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ (համաձայնությամբ), Գ. Առաքելյան – «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ (համաձայնությամբ), Ա. Սաքունց – «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ), Տ. Եգորյան – «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ), Դ. Իոաննիսյան – «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ), (կազմը ընթացքում որոշակի փոփոխություների է ենթարկվել))։ Նույն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ Վարչապետի 2020 թվականի փետրվարի 12-ի N 181-Ա Որոշումը։
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը փաստացի աշխատեց մինչև 2026 թ. նոյեմբերի 23-ը, երբ ՀՀ վարչապետը հրապարակեց Արդարադատության նախարարության պատրաստած նոր սահմանադրության նախագիծը։ Չորս և կես տարի գործած սահմանադրական բարեփոխումների խորհրդի մշակած նախագիծը հանրության դատին չներկայացվեց։
ՀՀ վարչապետի (նախագծի ներկայացնողի), խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմության անցած օրերի խոսույթը նախագծի վերաբերյալ ոչ թե իրավական, այլ առավելապես քաղաքական, որոշ դեպքերում կուսակցական կամ անձնական բնույթի են, ինչը զգալիորեն նվազեցնում է նախագծի իրավական արժեքն ու կասկածի տակ դնում դրա լեգիտիմությանը։
Հանրությանը պետք է հստակ հիմնավորումներ ներկայացվեն թե ինչու Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին ու Սահմանադրական բարեփոխումների խորհրդին չհաջողվեց մշակել սահմանադրության նախագիծ և ներկայացնել համաժողովրդական քննարկման, սակայն դա կատարվեց Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին որոշման հիման վրա Արդարադատության նախարարության կողմից ենթադրաբար 5 տարվա ընթացքում (հատկանշականն այն է, որ Արդադարության նախարարը զուգահեռաբար չորս և կես տարի նախագահում էր նաև Սահմանադրական բարեփոխումների խորհրդում)։ Արդյոք խնդիրը կրում էր մասնագիտական-իրավական բնույթ, թե՞ ուներ քաղաքական (կուսակցական) շարժառիթ։
Հանրային քննարկումը չպետք է լինի արդեն իսկ պատրաստված նախագծի շուրջ կարծիքներ հավաքելու ձևական միջոց․ այն պետք է իրական հնարավորություն տա ազդելու նախագծի բովանդակության վրա։