Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բոյկոտել ՀՀ դեսպանատների միջոցառումները . aniarc.am

Քաղաքականություն
pshalar

Հայաստանի դեսպանատների կազմակերպված բոլոր նախաձեռնությունները և միջոցառումները միաժամանակ բոյկոտել Անի կենտրոնը ներակայացնում է.     Բելգիայի մի խումբ հայերի նամակը   Հարգելի Բելգիայի հայեր, հարգելի սփյուռքահայեր և հարգելի հայրենակիցներ, Ինչպես և շատերը՝ մենք ևս ուշիուշով հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին և չենք կարող լռել: Հայաստանյան իշխանությունների տասնյակ տարիներ խայտառակ և անպատասխանատու քաղաքականությունը իր պտուղներն է տալիս այս օրերին, և հենց հայոց պետականության մայրաքաղաքում հոսում է հայի արյունը: Հուսահատության և հուսալքության ինչպիսի աստիճանի պետք է հասած լինեին հայ ազատամարտի իրական հերոսները, որ Արցախյան պատերազմից ավելի քան 20 տարի անց այլ ելք չտեսնեին, քան զենքով պայքարել անօրինության և ազատության համար հենց իրենց իսկ կողմից ազատագրված հայրենիքում: Լայնածավալ կոռուպցիան, քաղաքական և տնտեսական մոնոպոլիան, հովանավորչությունը և ամենաթողությունը հասել են անիրական մակարդակների: Նույնիսկ ապրիլյան պատերազմի աննախադեպ սրացումը չսթափեցրեց իշխանական օղակներին: Այս ամենը դեռ բավարար չէ և այս օրերին մենք ականատեսն ենք լինում իշխանությունների բացարձակ ոչ ադեկվատ, ոչ համաչափ և նույնիսկ հանցավոր գործողություններին, թե՛ ապստամբների, և թե՛ խաղաղ ցուցարարների նկատմամբ: Համացանցում հայտնված շատ տեսանյութեր պարզապես ապշեցնում են իրենց դաժանությամբ: Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները ամբողջությամբ կորցրել են կապը իրականության և ժողովրդի հետ: Եթե նման գործելաոճը չբեկանվի այսօր, վաղը հետևանքները կլինեն էլ ավելի ողբերգալի: Դատապարտելի է իշխանական բոլոր օղակների, ինչպես նաև Ազգային Ժողովի և բազմաթիվ կուսակցությունների հանցավոր լռությունը այս օրերին: Զերծ մնալով ավելորդ կոչերից ուղված Հայաստանյան հասարակությանը՝ մենք մեր ձայնն ենք ուղում սփյուռքի մեր հայրենակիցներին: Եթե կորցնենք Արցախն ու Հայաստանը, ապա ոչ մի արժեք չեն ունենա հայապահպանությանը և Հայ Դատի արդար լուծմանը ուղղված մեր բոլոր ջանքերը: Դեպքերի նման զարգացման դեպքում նման սցենարը անիրական չէ այլևս: Այսպիսով՝ կոչ ենք անում միանալ մեզ և վճռական բողոք ուղել Հայաստանյան իշխանություններին: Որպես բողոքի նշան կոչ ենք անում նաև միաժամանակ բոյկոտել Հայաստանի դեսպանատների կողմից կազմակերպված բոլոր նախաձեռնությունները և միջոցառումները: Հուսով ենք՝ այս ծայրահեղ քայլը կստիպի տվյալ երկրում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներին ճիշտ շեշտադրումներով ներկայացնել սփյուռքում Հայաստանի քաղացիների, ինչպես նաև այլ սփյուռքահայերի տրամադրվածությունը: Փոխարենը կոչ ենք անում ջանքեր գործադրել հասկանալու, օգնելու և սատարելու Հայաստանի ժողովրդին առանց միջնորդների: Հավատացեք՝ դա ավելի քան հնարավոր է և հրատապ է տվյալ իրավիճակում: Լինելով բելգիահայերի մի խումբ՝ մեր պատրաստականությունն ենք հայտնում հանդիպել Բելգիայում Հայաստանի դեսպանի կամ դեսպանատան աշխատակիցների հետ՝ բացատրելու մեր դիրքորոշումը: Այսպես շարունակել այլևս չի կարելի: Հարգանքներով՝ Մի խումբ սփյուռքում բնակվող հայեր 2016 թվականի հուլիսի 31-ի դրությամբ նամակը ստորագրել են՝ Տիգրան Բաղդասարյան, PhD, Vrije Universiteit Brussel (VUB), Բելգիա Էլեն Բագդասարյան, ուսանող, Ghent University (UGent), Բելգիա Անի Բազիկյան, ներքին հարդարանքի ճարտարապետ,Բելգիա Վարսուհի Պապյան, ուսանող, Ghent University (UGent), Բելգիա Տաթևիկ Գալստյան, թարգմանիչ, Բելգիա Ռոզա Ներսիսյան, արևելագետ, հաշվապահ, Jan Loeters գրասենյակի հաշվապահ, Բելգիա Գոռ Արոեվիչ, ռեժիսոր և արտիստ, Նիդերլանդներ Նարեկ Աղասարյան, ուսանող, Université Saint-Louis, Բելգիա Աբգար Աղասարյան, քիմիկոս, կառավարիչ, Երևանի Պետական Համալսարան, Բելգիա Հասմիկ Մկրտչյան, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շրջանավարտ, Բելգիա Fondation Aghasaryan, Բելգիա Արամ Պետրոսյան, ծրագրավորող, Hybris, Գերմանիա Սոնա Դեմուրչյան, ուսանող, Vrije Universiteit Brussel(VUB), Բելգիա Լենա Խաչատրյան, ուսանող, Katholiek Universiteit Leuven (KUL), Բելգիա Սարգիս Պետրոսյան, BNP Paribas Fortis, Բելգիա Մարինե Մովսիսյան, PhD ուսանող, Ghent University (UGent), Բելգիա Սևակ Աբելյան, Consultant at Front Consulting, Բելգիա Հայկ Վարդարյան, PhD,Heinrich-Heine University, Գերմանիա Կարեն Ալլահվերդյան, PhD, Laval University, Կանադա Հայկ Թամազիան, համակարգչային գիտնական, BNP Paribas Fortis, Բելգիա Հռիփսիմե Հարությունյան, լուսանկարիչ, Բելգիա Վովա Թամազյան, հաշվապահ, Allianz, Բելգիա Լիլիթ Սեկոյան, ուսանող, Odisee, Բելգիա Անուշ Տերտերյան, ջութակահար, Բելգիա Հայկ Տերտերյան, ուսանող, դաշնակահար, Բելգիա Վիկտորյա Աբրահամյան, Եվրոմիության դիտորդական առաքելության ծրագրի համակարգող, Բելգիա Մարիա Հակոբջանյան, Բելգիա Լիլիթ Ղուկասյան, տնտեսագետ/մարկեթոլոգ, London school of commerce (LSC), Բելգիա Մելքոն Ղուկասյան, ֆինանսներ և ապահովագրություն, Katholiek Universiteit Leuven (KUL), Բելգիա Լիլիթ Պողոսյան, Բելգիա Սյուզան Կանանյան, Բելգիա Նամակը բաց է ստորագրությունների համար: