Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տղաները մաքրեցին դաշտը. Տիգրան Խզմալյան

Քաղաքականություն
xzmo

Ելույթ ունենալով Ազատության հրապարակում՝ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը հայտարարեց, որ տղաները հանձնվում են՝ ռազմագերու  կարգավիճակով, շատ շուտով մեզ հետ կլինեն՝ ազատության մեջ: Կարևորը՝ նրանք ողջ են. «Այս ամենը հնարավոր դարձավ ոչ թե Սերժ Սարգսյանի գեղեցիկ աչքերի պատճառով, այլ աննախադեպ ճնշման, նախ՝ ժողովրդի ճնշման, ապա՝ դրսի, միջազգային, քաղաքակիրթ աշխարհի. մենք կանգնած ենք մի շարքում ազատատենչ աշխարհի հետ: Մենք մոտենում ենք ազատագրմանը»: «Սասնա ծռերի զոհաբերությունը մի նպատակ ուներ՝ նրանք սկսել են քաղաքական գործընթաց, ահա ինչի համար են նրանք հանձնվում, որովհետեւ ժողովուրդը հավաքվում է: Ոչ մի կուսակցություն այստեղ չի եկել, բացի ԱԻՄ-ի մի մասից ու Ժառանգությունից; Բարգավաճ և օրինաց երկրները չկան; Ամեն ինչ պետք է սկսել զրոյից, տղաները մաքրեցին դաշտը; Վաղվանից կսկսվեն բանակցությունները»,- ասաց Խզմալյանը: Տիգրան Խզմալյանը կոչ է անում ամեն օր հավաքվել Ազատության հրապարակում: Հիշեցնենք, Վարուժան Ավետիսյանն այսօր հայտարարեց, որ իրենք չեն ուզում զենք բարձրացնել հրաման կատարող ոստիկանի վրա, որ կգա իրենց վրա, և ընտրում են ռազմագերու կարգավիճակը: ԱԱԾ-ն հայտարարեց, որ «ձերբակալվել է 20 ահաբեկիչ: ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է»: