Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու գործընթացի համար ստորագրահավաք է

Քաղաքականություն
017844484_30300

«Change.org» կայքում «Պահանջում ենք սկսել Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու գործընթաց» նախաձեռնություն-ստորագրահավաք է մեկնարկել, որի արդյունքը պետք է ներկայացվի ՀՀ Սահամանադրական դատարան եւ Ազգային ժողով: Նախատեսված է հավաքել 5 հազար ստորագրություն, արդեն հավաքվել է մոտ 4000-ը: Ստորագրահավաքի տեքստում ասվում է. Պահանջում ենք սկսել Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու գործընթացը, քանի որ նա իր հանցավոր գործունեությամբ երկիրը կանգնեցրել է անկախության կորստի վտանգի առջև: Իր ձևավորած տհաս և տգետ կառավարությունում եւ խորհրդարանում, ուր ներգրավված են 4-8-րդ դասարանների կրթությամբ գործիչներ եւ պատգամավորներ, 4-րդ դասարանի կրթություն ստացած վարչապետ, ծաղկում են՝ • Թալանը, անձնական հարստացումն ու կոռուպցիայի տարածումը երկրում, • պետական ռեսուրսների մսխումը, • տնտեսության ռազմավարական ճյուղերի հանձնումն օտար պետության, • բռնությունները, անձի ազատության և իրավունքների ոտնահարումը, • համատարած բնույթ են ստացել՝ Հայաստանի քաղաքացիների երկրից արտագաղթը • և, որպես այս ամենի արդյունք, երկրի տարածքների հանձնման ծրագիր, որի դեմ ելել են մեր հերոս տղաները: Կոչ ենք անում Հայաստանում և Սփյուռքում գործող քաղաքական և այլ ուժերին, մի կողմ թողնելով անձնական հավակնություններն ու գաղափարական և այլ հակասությունները, հանուն Հայրենիքի փրկության, միավորել ուժերը և համատեղ Հայաստանի Հանրապետության իշխանությունից հեռացնել Ս. Սարգսյանի ղեկավարած հանցավոր բանդան ու ստեղծել պայմաններ նրանց օրենքով պատժելու և Հայաստանում ժողովրդավարական, ազատ ընտրություններ անցկացնելու համար: