A
A
«Տղաների նկատմամբ որևէ վատ վերաբերմունք չի լինելու» (տեսանյութ)
Վիտալի Բալասանյանը շուտով կհանդիպի «Սասնա ծռեր» խմբի տղաների հետ. այս մասին այսօր հայտարարել է «Ազգային անվտանգություն կուսակցության» նախագահ Գառնիկ Իսագուլյանը։ Ըստ նրա՝ Վիտալի Բալասանյանը արդեն իսկ լծվել է զինված խմբի անդամների պաշտպանության գործին։ Գառնիկ Իսագուլյանը նշել է, որ «Սասնա ծռերին» ոչ ոք չի ստիպել, իրենք կամովի են վայր դրել զենքերը. «Դուք նույնիսկ տեսաք, որ 1in.am-ը խախտեց համր տեսագրություն տալու պայմանը ու ձայնով տվեց, դա խախտում էր, բայց ոչինչ: Տեսաք, որ տղաները կամովին դուրս էին գալիս, այդ մարդկային վերաբերմունքը, կարծում եմ՝ աշխարհում աննախադեպ երևույթ էր: Դրա մասին կա նաև հստակ նախագահի ցուցումը, որ որևէ վատ վերաբերմունք չլինի, ցուցում կա, որ հիմա էլ նրանց նկատմամբ որևէ վատ վերաբերմունք չի լինելու»: