A
A
Հավաքագրվում են տեղեկություններ՝ ոստիկանական ապօրինությունների վերաբերյալ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը փաստահավաք առաքելության շրջանակներում հավաքագրում է տեղեկություններ՝ 2016թ. հուլիսի 17-ից 31-ը և դրան հաջորդած ժամանահատվածում տեղի ունեցած ոստիկանական ապօրինությունների վերաբերյալ, ինչպես նաև՝ դրանցից տուժածների և վկաների պատմություններ: Նման տեղեկատվության տիրապետելու դեպքում խնդրում ենք զանգահարել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ 0322 4 22 68, 094 04 22 68, 091 200 971 հեռախոսահամարներով և 0 8000 12 11 անվճար թեժ գծին կամ գրել hcav@hcav էլ. փոստի հասցեին: Անհրաժեշտության դեպքում երաշխավորում ենք անձի գաղտնիությունը: ՀՔԱՎ