«Քաջիկ Գրիգորյանը դատական անարդարության զոհ է» (տեսանյութ)
Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզման հետեւանքով մահացած Քաջիկ Գրիգորյանը դատական անարդարության զոհ է։ Նրա քույրը պնդում է, որ դատարանները նրան զրկել են հայրական ժառանգությունից եւ թողել առանց փոխհատուցման. «Մի ամիս առաջ վճռաբեկ դատարանից եկավ թուղթ, որ մեզ ժառանգ չեն ճանաչում: Բա էտ դեպքում մենք ո՞ւմ երեխեքն ենք, ապօրինի՞ ենք»,- ասում է Ալվարդ Գրիգորյանը: Հանրապետության փողոցում գտնվող նրանց տունը գտնվում է հանրային գերակա շահ ճանաչված գոտում։ Փոխհատուցումը պետք է ստանար նրանց մայրը, սակայն մոր մահից հետո փոխհատուցումը ստացել է մյուս եղբոր դուստրը, ըստ Ալվարդ Գրիգորյանի՝ խաբեությամբ: Տիկին Ալվարդին վրդովեցրել է նաեւ պաշտոնական եւ լրատվամիջոցներով տարածված տեղեկությունները եղբոր հիվանդությունների մասին: Մանրամասները՝ տեսանյութում