A
A
Վարչապետն անդրադարձավ Մարտունու հիվանդանոցի անմխիթար վիճակին
Կառավարության նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ երեկ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ եղել է Գեղարքունիքի մարզում, որտեղ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել համայնքների ղեկավարների ու բնակիչների հետ: Խոսելով Մարտունի քաղաքի հիվանդանոցի մասին՝ նա ասաց. «Այն գտնվում է անմխիթար վիճակում, այնտեղ անկախության տարիներից ի վեր ներդրումներ չեն արվել»: Վարչապետը հանձնարարեց տարածքային կառավարման և զարգացման եւ առողջապահության նախարարներին համատեղ քննարկումներ անեն ու ներկայացնեն առաջարկություններ: