A
A
Ոստիկանությունը 3 դիպուկահարով «ծածկել է» ՊՊԾ տանիքը
«Ա1+»-ի տեղեկություններով, ՊՊԾ գնդի տանիքում հռչակավոր «դիպուկահարի» դիրքը նվազագույնը ոստիկանության 3 դիպուկահարի տեսադաշտում է եղել: Ձայնագրություններից մեկում Ոստիկանության դիպուկահարները խոսում են հենց տանիքի այս հատվածի մասին եւ նրանց խոսքում ոչ մի բառ չկա, որ այդտեղ դիպուկահար կա: Նրանք պարզապես հավաստիացնում են, որ այդ հատվածն իրենք «ծածկել» են: Ի դեպ, մեկ այլ հատվածում խոսվում է այն մասին, որ հիշյալ դիպուկահարներին անծանոթ մեկին են բերել ՊՊԾ տեսադաշտը «ծածկելու», եւ նրանցից մեկն ասում է. «Էդ որ գալիս ա, ինքը կարո՞ղ է էդ զենքից օգտվել»: