A
A
Ես չեմ կարող մեկնաբանել նախագահի ուղերձը. փոխնախարար (տեսանյութ)
Սերժ Սարգսյանի ելույթում իրավական որևէ խախտում չկար. կարծում է արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը: Ըստ նրա իրավական առումով հարցերի քննությունը պետք է տարանջատել Սերժ Սարգսյանի խոսքից և ուղերձից. «Այն, ինչ կատարվում է իրավական առումով, բնականաբար, իրավապահ մարմինները կրում են որոշակի պարտականություններ և դրանք պետք է ունենան իրավական գնահատականներ: Ես չեմ կարող մեկնաբանել նախագահի ուղերձը, դուք ինքներդ ընկալեք այն, որովհետեւ դա հասարակության որոշակի խմբին էր ուղղված»,- նշեց նա եւ հեռացավ՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների մյուս հարցերին: