Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խ. Քոքոբելյանը հանդիպել է ԵՄ ժամանակավոր հավատարմատարի հետ

Քաղաքականություն
41036bf70cff736278f3d3907ebbbfa6

Այսօր Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեա Խալուպովայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, երկրում առկա խնդիրների, ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև արտաքին-քաղաքական մի շարք հարցերի՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին և ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն 04 օգոստոսի, 2016թ. ք. Երևան