Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Armenian Brands Concept Store` “Տաշիր” առևտրի կենտրոնում

Բիզնես
IMG_5415

Հայաստանում նորաձևությունն իր ծաղկունքն է ապրում: Շուկան գրավել են այնպիսի խոստումնալից և տաղանդավոր  դիզայներներ, որոնք պատրաստ են համագործակցության և իրենց մտքերի իրագործմանը: Ազգային արտադրանքի մեծ պահանջարկից ելնելով, Երևանում բացվել է մի նոր հարթակ Armenian Brands Concept Store , “Տաշիր” առևտրի կենտրոնում, որտեղ ներկայացված է հագուստ, կոշիկներ, աքսեսուարներ և այլ արտադրանք  հայկական սիրված դիզայներների կողմից: IMG_5478 Նրանց շարքում է նաև արդեն իսկ շատերի կողմից սիրված ԱրմիՄարտի ապրանքանիշը, որը հիմնադրվել է 2012թ դիզայներ Արմինե Մարտիրոսյանի և իր քույր՝ Աննա Մարտիրոսյանի կողմից: IMG_4983 Խանութում կարելի է գտնել ինչպես ամենօրյա հագուստ, այնպես էլ երեկոյան զգեստներ նուրբ գունային երանգներով: Իսկ շապիկները Հայաստանի գեղատեսիլ վայրերի պատկերներով կարող են ամենալավ նվեր հանդիսանալ ձեր հարազատների և մտերիմների համար: Այստեղ կգտնենք նաև գունագեղ բրոշներ , որոնք կլրացնեն ցանկացած գեղեցկուհու ոճային կերպարը: IMG_5590 Գնային քաղաքականությունը նախատեսված է ցանկացած գնորդի համար: Վստահորեն կարելի է նշել , որ այն ինչ փնտրում եք կգտնենք հենց այստեղ: annnnnna Հասցե՝ Ք. Երևան, Հայաստան Խորենացի 33, Տաշիր առևտրի կենտրոն 4-րդ հարկ (խանութ) Հր. Քոչար 16/1 (ատելյե) Գլխավոր դիզայներ՝ Արմինե Մարտիրոսյան +374 91 292833 www.armimarti.com ArmiMarti Facebook ArmiMarti Instagram