Արմեն Լամբարյանին կալանավորեցին. նրան դատարան են տարել պատգարակով.News.am
«Սասնա ծռերի» անդամ Արմեն Լամբարյանի նկատմամբ քիչ առաջ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցից Արմեն Լամբարյանին պատգարակով են տեղափոխել դատարան: Դատարանից Լամբարյանին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Նրա փաստաբանը նշել է, որ դատարանը մերժել է գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում Դատարանը որոշել է Լամբարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը: Դատարանը նաև մերժել է գրավի դիմաց ազատ արձակման միջնորդությունը: Լամբարյանին արդեն տեղափոխում են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Առաջադրված մեղադրանքում Լամբարյանը իրեն մեղավոր չէր ճանաչել, դատարանում նս հայտարարել է, որ պահանջում է իր վրա մահափորձ կատարողները ենթարկվեն քրեական պատասխանավտության: