Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արծվաշենի դիմաց՝ 8 ադրբեջանական գյուղ. Aniarc.am

Քաղաքականություն
ARTSVASHEN

1992 թվականի այս օրը՝ օգոստոսի 8-ին, ընկավ Ադրբեջանի տարածքում ՙկղզյակի՚ վերածված Հայաստանի Կրասնոսելսկի (այսօր՝ Ճամբարակ) շրջանի Արծվաշեն գյուղը: Հայկական կողմը տվեց ավելի քան երկու տասնյակ զոհ: Մինչև ադրբեջանական կողմի գրավումը, Արծվաշենն ուներ ավելի քան 700 տուն բնակչություն: Նրանց հիմնական մասը հաստատվեց Կրասնոսելսկի շրջանում և առաջին հերթին՝ շրջկենտրոնում, այսօր՝ Ճամբարակ: Ճիշտ է, 1990-ական թթ. Ադրբեջանի վերահսկողության տակ էին անցել վարչականորեն Խորհրդային Հայաստանին պատկանող տարածքներ Նոյեմբերյանի (Բարեկամավան գյուղի հողատարածքների զգալի մասը), Իջևանի (Բերքաբեր գյուղի ավելի քան 800 հեկտար հողատարածք) և Բերդի (Պառավաքար գյուղի 1400 հեկտար հողատարածք) հատվածում, սակայն պատերազմի ողջ ընթացքում միակ գյուղը Հայաստանի տարածքում, որ կարողացան գրավել ադրբեջանցիները, Արծվաշենն էր: Մանրամասներն այստեղ