Ենիգոմշյանն ազատ կարձակվի
Որոշում է կայացվել Արա Ալեքսանդր Կումշոյանի /Ալեք Ենիգոմշյան/ խափանման միջոցը փոխելու մասին :
Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքը, հարակից շինությունները զավթելու ու պահելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 08.08.2016թ. որոշում է կայացվել մեղադրյալ Արա Ալեքսանդր Կումշոյանի /Ալեք Ենիգոմշյան/ նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին՝ մեղադրյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու պատճառաբանությամբ:
Նույն օրը կայացված որոշման պատճեններն ուղարկվել են նախաքննության մարմնին և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին՝ մեղադրյալին անհապաղ ազատ արձակելու պահանջով:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն օգոստոսի 4-ին, դիմել է Վերաքննիչ դատարան՝ Ալեք Ենիգոմշյանի իրավունքների վերականգման եւ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու պահանջով:
Ալեք Ենիգոմշյանը կալանավորվել էր հուլիսի 30-ին։