Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեպտեմբերին նորից պատերա՞զմ (տեսանյութ)

Քաղաքականություն
3ec67352c0573411ce67820b8a737a60

Արցախյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացը մտել է փակուղի եւ սեպտեմբերի վերջին հնարավոր է հակամարտության սրում, ընդհուպ՝ պատերազմական գործողությունների վերսկսում:  Կարծում է  քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը՝ շեշտելով՝  հակամարտության սրման գնում են թե Հայաստանը, թե Ադրբեջանը`  կոշտացնելով իրենց դիրքորոշումները։ «Ադրբեջանի մաքսիմալիստական պահանջատիրությունը մի կողմից, մյուս կողմից հայ հասարակության եւ հատկապես ռազմական վերնախավի եւ հատկապես Արցախի քաղաքական վերնախավի դիրքորոծումը մյուս կողմից, բերում են նրան, որ պայմանավորվածություններ ձեռք բերելու, խաղաղ տեսակետից բոլոր հույսերը մեծ հաշվով չեզոքանում են»,-ասում է նա։ Քաղաքագետի գնահատմամբ՝   այս խնդիրները քննարկվելու են նաեւ օգոստոսի 10-ին  Մոսկվայում կայանալիք Պուտին-Սարգսյան հանդիպմանը, որն անցկացնելու առաջարկով հանդես է եկել հայկական կողմը։ «Տպավորությունն այն է, որ ռուսական կողմին ներկայացվելու է հայկական կողմի առավել խստացված, պահանջատիրական դարձած դիրքորոշումը:  Տպավորությունն այն է, որ բանակցային դիրքորոշում է փոխվում, ինչը բնականաբար մեծ է դարձնելու հակամարտության վերսկսման վտանգները»,- ասում է   Հրանտ Մելիք Շահնազարյանը։ Այս պարագայում քաղաքագետը կարեւոր է  համարում, որ  առաջիկա 1-2 ամիսները պետք է օգտագոծվեն  Հայաստանի հասարակությունում առկա տարաձայնությունները հարթելու համար