Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեղական արտադրողը խնդիր ունի մոլերի հետ (տեսանյութ)

Քաղաքականություն
aprank

Մի շարք առցանց խանութներ եւ առաքման ցանցեր միավորվում են՝ խթանելու համար հայրենական արտադրության ապրանքների սպառումը: Այդ նպատակով Menu.am, Buy.am, Crossroad.com առցանց խանութների եւ «ՓՄՁ  համագործակցության ասոցացիայի» միջեւ այսօր ստորագրվեց համագործակցության հուշագիր: «Հայկական ապրանք արտադրողները խնդիրներ են ունենում, այսպես կոչված, մեծ սուպերմարտկետների եւ մոլերի հետ հարաբերվելիս եւ իրենց ապրանքները առաջ մղելիս: Ընդառաջ գնալով սրան՝ մենք խնդրեցինք օնլայն խանութների եւ օնլայն հարթակների հիմնադիրներին, որ իրենք նույնպես կարողանան աջակցել փոքր բիզնեսին: Մասնավորապես՝ լինելու է «Արտադրված է Հայաստանում» առանձին ենթամենյու իրենց կայքերում, որտեղ ավելի հեշտ կգտնվեն հայկական ապրանքները»,-ասաց ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը ։