Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էրդողանը Պուտինի հետ Ղարաբաղի մասին է խոսել (տեսանյութ)

Քաղաքականություն
gevorg-petrosyan

Օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Ասում է թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը՝  ընդգծելով որ այդ մասին ուղղակիորեն չի հայտարարվել: «Ձեւակերպումն ավելի ընդհանրական էր՝ ստեղծել այնպիսի մի ձեւաչափ, որում Ռուսաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը կքննարկեն տարածաշրջանային հարցերը: Բնակաբանար, եթե Ադրբեջանի անունը ներառվում է, խոսքը Արցախյան հակամարտության մասին է: Ռուսաստանը եւ Թուրքիան Արցախի հակամարտության հարցին առավել ակտիվ կմոտենան, երբ ներկա ճգնաժամային հարցերը կարգավորվեն»,-ասել է նա։