Sevan Startup Battle՝ մրցանակային ֆոնդով
2016 թ․ օգոստոսի 18-24 «Սևան» ազգային պարկում կայանալու է Sevan Startup Summit-ը, որի կազմակերպիչներն են «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամը և «Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը: Միջոցառման նպատակն է բացահայտել նոր բիզնես-գաղափարներ, ֆինանսապես աջակցել դրանց կայացմանն ու զարգացմանը: Այն հարթակ է, որը միավորում է աշխարհի տարբեր անկյուններից ժամանած ձեռնարկատերերի, ստարտափերների, ներդրողների և դասախոսների: Ճամբարում կլինեն ներդրողներ, ձեռնարկատերեր, մարդիկ, ովքեր հետաքրքրված են բիզնես գաղափարներով, նորագույն տեխնոլոգիաներով ու պատրաստ են կատարել ներդրումներ: Միջոցառման ընթացքում տեղի է ունենալու Sevan Startup Battle-ը՝ $2500 և $5000 մրցանակային ֆոնդերով, որը հնարավորություն կընձեռի մասնակիցներին ելույթ ունենալու հաջողակ ձեռնարկատերերի, ոլորտի մասնագետների և հրավիրված ներդրողների առջև: