A
A
Թուրքական թերթերը հանդիպումն անվանել են պատմական (տեսանյութ)
Էրդողան-Պուտին հանդիպումը թուրքական թերթերը համարել են պատմական՝ համագործակցությունից ռազմական գործընկերության անցնելու սպասումներ արտահայտելով։ Թուրքագետ Հակոբ Չաքրյանի դիտարկմամբ՝ Թուրքիայի նախագահը Ռուսաստանի իր գործընկերոջը հյուրընկալել էր տնտեսա-առևտրական և քաղաքական հարաբերությւոնները նախկին մակարդակին հասցնելու մեծ հույսով, սակայն դատելով մոտ 3 ժամ տևած հանդիպումից հետո Էրդողանի տրամադրությունից ու ելույթից, վերջինս չի կարողացել հասնել իր նպատակին։ «Ընդամենը պատրաստակամություն են հայտնել, որևէ կոնկրետ արդյունք չի արձանագրվել, նույնիսկ հանդիպման ավարտին Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ հունվարի 1-ից Ռուսաստանի կիրառած անցագրային ռեժիմը անգամ չի վերացել»- ասում է թուրքագետը։