Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չպայքարել՝ նշանակում է կորցնել Ղարաբաղը (տեսանյութ)

Քաղաքականություն
stepan

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանի դիտարկմամբ՝ ստատուս քվոյի մասին կարգախոսերը կարեւոր են, սակայն հնացած։ «Ստատուս քվոյի մասին երբ խոսում ենք , որ ստատուս քվոյի մասին է խոսքը։ Հիմա, երբ կա անվստահություն Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանցիները մոտեցան եւ վերցրին Թալիշ գյուղը։ Հիմա Թալիշի բնակիչները չեն կարողանում վերադառնալ։ Ո՞ր ստատուս քվոյի մասին է խոսքը։ Երկրի ներսում լուրջ խնդիրներ կան. կոռուպցիա, մենաշնորհներ։ Չպայքարել այդ խնդիրների դեմ՝ նշանակում է թուլանալ եւ կորցնել Ղարաբաղը»,-ասաց նա։