Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երանոսյանը որքա՞ն է տարբերվել Կարապետյանից (տեսանյութ)

Քաղաքականություն
Artur_Saqunc

Իրավապահ համակարգում   կադրային փոփոխություններն արվում են  առանց  հիմնավորումները հանրությանը ներկայացնելու։ Նույնիսկ եթե քաղաքացիների նկատմամբ կիրառված   բռնություններից  հետո ոստիկանության պաշտոնյաններ աշխատանքից ազատվեցին , այդ հիմք չէ մտածելու, որ  հենց նրանց արարքն էր  պաշտոնանկության պատճառը։  Իրավապաշտպան Արթուր Սաքունցը չի բացառում, որ ներհամակարգային խնդիրներ կան, ուղղակի առիթն օգտագործվեց։ Մասնավորապես նա  բերում է  Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի օրինակը, որը պաշտոնանկ արվեց։ Իսկ ահա նույնպիսի արարք գործած փոխոստիկանապես Լեւոն Երանոսյանը մնաց իր պաշտոնին, իսկ  հիմա  էլ օգտագործում է իր ամենամյա արձակուրդը։