A
A
Ինչո՞ւ չեն վիրահատում «Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանին
Զարուհի Փոստանջյանի դիմում է ուղարկել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։ Նամակը ստորեւ. Աջ ոտքի հրազենային երկու վիրավորում ստացած «Սասնա ծռեր» խմբի անդամ հերոս Հովհաննես Հարությունյանին շտապ անհրաժեշտ է վիրահատություն, սակայն, մինչ օրս, միջոցներ չի ձեռնարկվում երիտասարդին վիրահատելու ուղղությամբ: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ դիմում եմ Ձեզ՝ շտապ միջոցներ ձեռք առնել՝ Հովհաննես Հարությունյանի վիրահատությունն իրականացնելու նպատակով: Կոչով դիմում եմ խնդրով մտահոգ այն վիրաբույժներին, ովքեր հանձն կառնեն և կվիրահատեն երիտասարդի ոտքը` հետագա բարդացումներից խուսափելու համար: Զարուհի Փոստանջյան ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր