Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բարև Երևանի» նամակը ՀՀ ոստիկանապետին

Քաղաքականություն
vova

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը այսօր նամակով դիմեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Նամակում մասնավորապես ասված է. «Արդեն տևական ժամանակ է, ինչ շինծու մեղադրանքով ձերբակալվել և կալանավորվել են Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանը և Դավիթ Սանասարյանը, ովքեր փորձում էին խաղաղ ցույցերի միջոցով իրենց իրավունքը իրացնել՝ թույլ չտալով արյունահեղություն ժողովրդի և ոստիկանության միջև: «Բարև Երևանը» պահանջում է վերանայել նրանց,  ինչպես նաև՝ բոլոր քաղբանտարկյալներին առաջադրված մեղադրանքների հիմքերը: Ամբողջ հասարակությունը տեսավ, որ այդ անկարգությունները հրահրվեցին ոստիկանության կողմից, որոնց մեջ իր մեծ լուման ներդրեց Լյովա Երանոսյանը, ում արձակուրդ ուղարկեցին: Մինչդեռ հասարակության պահանջն է, որ տղաների փոխարեն  նա հայտնվեր կալանավայրում: Շարունակում ենք պահանջել աշխատանքից ազատել Լյովա Երանոսյանին և ենթարկել պատասխանատվության»: