Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վալերի Պերմյակովի համար դատախազը ցմահ ազատազրկում է պահանջել (տեսանյութ)

Քաղաքականություն
permyakov

Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող  Վալերի Պերմյակովի գործով  տուժողների իրավահաջորդների շահերի  ներկայացուցիչները  լքեցին դատական նիստերի դահլիճը Նրանց այս քայլին դրդեց դատավորի կողմից իրենց միջնորդության մերժումը՝  դատական նիստը  2-3 շաբաթով հետաձգելու վերաբերյալ։  Տուժողները ռուսական կողմին ներկայացրած փոխհատուցման վերաբերյալ քաղհայցի գործով  դիմել էին Վճռաբեկ դատարան, և անհրաժեշտ է ժամանակ` հետագա քայլերը հստակեցնելու  համար: Փաստաբանների հեռանալուց հետո՝ սկսվեց  դատական վիճաբանությունների փուլը ։  Մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանը միջնորդեց  Վալերի Պերմյակովին մեղավոր ճանաչել Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանության մեջ եւ   նրան դատապարտել ցմահ ազատազրկման: Հաջորդ դատական նիստին ճառով հանդես կգա  պաշտպանական կողմը: