Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ քաղաքացին հայտնվել է Նախիջեւանում. «Արմենպրես»

Քաղաքականություն
667d1bb2bd10b10f6e004c0b87d3cf56

Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ Հենրիկ Սարիբեկի Աղեկյանն Նախիջևանի հատվածում հատել է  սահմանը  և  հայտնվել ադրբեջանական կողմում: ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ  նրա հարազատներն արդեն դիմում են ներկայացրել, որ նա տնից գնացել է: Աղեկյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ, նախկինում փորձեր արել է հատելու հայ-ադրբեջանական սահմանը, սակայն հայկական կողմից սահմանը հատելու փորձ կատարելիս հայտնաբերվել է: «Ճշտումներ են կատարվում, թե նա ինչ հանգամանքներում է անհետ կորել: Ադրբեջանական կողմում հայտնվելու մասին տեղեկատվության ստացումից հետո մենք անմիջապես սկսում ենք բանակցային պրոցեսը, պահանջում ենք, որ մեր քաղաքացուն վերադարձնեն: Հույս ունենք, որ դա տեղի կունենա ողջամիտ ժամկետներում: Չեմ կարծում, որ գործընթացը կձգձգվի, քանի որ հոգեկան խանգարումներ ունեցող անձանց Ադրբեջանը քաղաքական շահարկումների համար չի կարող օգտագործել»,-ասել է Կապրիելյանը։   Մանրամասներն այստեղ