Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԿԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱՆ ՎԱՂԸ

Սպորտ

Վաղը շվեյցարական Նիոն քաղաքում կկայանա 2006-07թթ. Չեմպիոնների լիգայի եւ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման փուլերի վիճակահանությունը, որի ընթացքում հայտնի կդառնան նաեւ հայկական ակումբների մրցակիցները:

Չեմպիոնների լիգայում Հայաստանը ներկայացնող «Փյունիկը» ընդգրկված է վերջին զամբյուղում.

«Փյունիկ» (Հայաստան)

«Շախտյոր» (Բելառուս)

«Կորկ Սիթի» (Իռլանդիա)

«Էլբասանի» (Ալբանիա)

ՏՎԿՄ (Էստոնիա)

«Լինֆել» (Հս. Իռլանդիա)

«Նյու Սեյնթս» (Ուելս)

«Բաքու» (Ադրբեջան)

«Դուդելանժ» (Լյուքսեմբուրգ)

«Ակտոբե» (Ղազախստան)

«Տորսհավն» (Ֆարերներ)

Հայաստանի չեմպիոնի մրցակիցը կլինի առաջին զանբյուղում ընդգրկված հետեւյալ թիմերից որեւէ մեկը.

«Գորիցա» (Սլովենիա)

«Պալո-47» (Ֆինլանդիա)

«Ապոլոն» (Կիպրոս)

«Շիրոկի Բրիյեգ» (Բոսնիա)

«Հաֆնարֆյորդուր» (Իսլանդիա)

«Մետալուրգ» (Լատվիա)

«Շերիֆ» (Մոլդովա)

«Սիոնի» (Վրաստան)

«Էկրանաս» (Լիտվա)

«Բիրկիրկարա» (Մալթա)

«Ռաբոտնիչկի» (Մակեդոնիա)

Հայաստանի չեմպիոնը 5-րդ անգամ անընդմեջ մասնակցելու է Չեմպիոնների լիգայի խաղարկությանը: Նախորդ 4 խաղարկություններից 3-ում «Փյունիկին» հաջողվել է հաղթահարել առաջին փուլի արգելքը, իսկ անցած տարի մեր չեմպիոնը 2 խաղերի արդյունքում զիջեց ֆիննական «Հակային»:

Առաջին մրցավեճում «Փյունիկը» հյուրընկալվելիս պարտվեց 0:1 հաշվով, իսկ երեւանյան հանդիպումը ավարտեց 2:2 հաշվով, թեեւ հաղթում էր 2:0 հաշվով:

ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում Հայաստանից կրկին հանդես կգան փոխչեմպիոն եւ գավաթակիր «Միկան», ինչպես նաեւ բրոնզե մեդալակիր «Բանանցը»: Հայկական թիմերը ընդգրկված են կենտրոն-արեւելյան գոտու 2-րդ զամբյուղում.

«Բանանց» (Հայաստան)

«Միկա» (Հայաստան)

«Վիտ Ջորջիա» (Վրաստան)

«Վադուց» (Լիխտենշտեյն)

ԲԱՏԵ (Բելառուս)

«Դինամո» (Բելառուս)

«Ղարաբաղ» (Ադրբեջան)

«Կարվան» (Ադրբեջան)

«Տոբոլ» (Ղազախստան)

«Կայրաթ» (Ղազախստան)

«Միկայի» եւ «Բանանցի» մրցակիցը կլինի 1-ին զամբյուղից.

«Բազել» (Շվեյցարիա)

«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)

«Արտմեդիա» (Սլովակիա)

«Սպարտակ» (Սլովակիա)

«Զագլեբիե» (Լեհաստան)

«Ֆերենցվարոշ» (Հունգարիա)

«Ույպեշտ» (Հունգարիա)

«Զիբրու» (Մոլդովա)

«Նիստրու» (Մոլդովա)

«Ամերի» (Վրաստան)

«Բանանցը» անկախացած Հայաստանի միակ թիմն է, որին հաջողվել է հաղթահարել ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի արգելքը: Դա տեղի է ունեցել անցած տարի, երբ «Բանանցը» 2 հանդիպումների արդյունքում 4:3 հաշվով հաղթեց Թբիլիսիի «Լոկոմոտիվին»:

Իսկ ահա «Միկային» առայժմ չի հաջողվել հաջող հանդես գալ միջազգային ասպարեզներում: