Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարի թաղի գործով ձերբակալվել է ևս երկու անձ

Քաղաքականություն
hqc

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2016թ. հուլիսի 29-ի լույս30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀքրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական դիրքըչարաշահելը), 309-րդ հոդվածի 2-րդ մասի (բռնությամբ զուգորդվածպաշտոնեական լիազորություններն անցնելը) և 164-րդ հոդվածի (լրագրողներիմասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներովհարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են քաղաքացիներ Դ. Կ.-ն և Գ. Ա.-ն՝ առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու կասկածանքով: Հիշեցնենք, որ նույն հանցավոր արարքի կատարման համար նախկինում մեղադրանք էր առաջադրվել երկու այլ անձանց՝ Վ. Մ.-ին և Ս.    Կ.-ին: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Այսպիսով, 2016 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ՝ Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործով քրեական հետապնդում է իրականացվում 4 անձի նկատմամբ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը և նրա հետ համագործակցող իրավապահմյուս մարմինները շարունակում են ձեռնարկել դեպքի հանգամանքները պարզելու,առերևույթ հանցանք կատարած անձանց նույնականացնելու և հայտնաբերելուհամար անհրաժեշտ ինչպես քննչական ու դատավարական, այնպես էլօպերատիվ-հետախուզական բոլոր հնարավոր միջոցները: Նախաքննության հետագա ընթացքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչականծառայության կողմից կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն