Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շիրխանյանը նույնիսկ չի կարողանում խցից դուրս գալ (տեսանյութ)

Քաղաքականություն
Vahan-Shirxanyan1

Նախորդ տարվա դեկտեմբերից՝  ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «զինված խմբի» գործով կալանավորված, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի մեղադրանքը նախաքննական մարմինը չի կարողանում ապացուցել։  Իսկ նրա առողջական վիճակը մնում է ծանր։ Նրա փաստաբան Հայկ Ալումյանը ահազանգում է՝ Շիրխանյանը  նույնիսկ չի կարողանում խցից դուրս գալ և մասնակցել քննչական գործողությունների։ «Մենք հասկանում ենք, որ շուտ թե ուշ կպարզվի որ ինքը կապ չունի այդ հանցագործության հետ, բայց երբ որ դա պարզվի և երբ որ նրան ազատ կարձակեն նա կարող է լինել արդեն այնպիսի առողջական վիճակում, որը արդեն հնարավոր չլինի որևէ ձևով շտկել»,-ասաց նա։