Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

96400 հոգի աշխատանք է փնտրում՝ ԶՊԳ-ի միջոցով (տեսանյութ)

Քաղաքականություն
glxavor-nkar

Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն` 2016 թ-ի հուլիսի 1- դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմել է 96  400 անձ։  Զբաղվածության գործակալության պետ Արտակ Մանգասարյանի տեղեկացմամբ՝   հունվար-հուլիս ժամանակահատվածում աշխատանքի է տեղավորվել 4757 քաղաքացի։ Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերում ընդգրկվել է 8468 աշխատանք փնտրող, որոնցից 580-ը հաշմանդամություն ունեցողներն են։ Զբաղվածության ոլորտի ծրագրերի իրականացմանն այս տարի հատկացվել է 2.3 մլրդ դրամ։