Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի վզին օղակ կա.քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
w7ppR6WcsO4

Ռուսաստանի ու Հայաստանի միջև կան խորը տարաձայնություններ Արցախի հետագա ճակատագրի հետ կապված։   Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Հայաստանը խնդիր ունի պաշպանել իր տեսակետն այս հարցում։ «Այդ «Ոչ»-ը շատ հեշտ կարող է դառնալ «Այո», եթե այդ «Ոչ»-ը չի ամրապնդվում  շատ հստակ գործողություններով։ Հայկական կողմը իր պարանոցին կախաղանի օղակի պես փաթաթված ունի պարտավորություններ ԵՏՄ-ի առաջ, ՀԱՊԿ-ի առաջ, Գազպրոմի առաջ, Ռոսնեֆտի, ինչը խեղդում է Հայաստանին։ Եվ եթե այդ բեռից Հայաստանն իր պարանոցը չի ազատում, ապա ռեսուրս պետք է ունենաս այդ «Ոչ»-դ պահել մինչև վերջ»,-ասում է նա։ ԱԳՆ-ն պետք է կարծրացնի դիրքորոշումը Արցախի հարցի լուծման ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը միայն պատերազմ ծնող բանաձևեր է առաջարկում։ Համոզված է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Նա Հայաստանի արտգործնախարարությանն առաջարկում է կարծրացնել դիրքորոշումը ։ «1960 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեան ընդունել է որոշում գաղութացված պետություններին և ժողովուրդներին ազատություն շնորհելու մասին։ Եթե մենք մտնում ենք այս բանաձևի տակ, բացվում է  մեր ճանապարհը ազգային ազատագրության և պետականության կայացան, իսկ Ադրբեջանը դառնում է ագրեսոր»,-նշեց պարոն Շիրինյանը։