A
A
ՀՀԿ-ն Ղարաբաղի հարցով կողմ է լռելուն (տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը կարծում է, որ հասարակությանը չպետք է տեղեկացնել Լեռնային Ղարաբաղի խնդրով բանակցությունների ընթացքի մասին։ «Բանակցային գործընթացն իր առանձնահատկություններով պետք է ծածկված լինի որոշակի ինֆորմացիոն պատնեշով, որը թույլ կտա, որպեսզի բանակցողները հասնեն մինչեւ վերջնական փուլի: Իհարկե, վերջնական փուլից հետո ամեն ինչ հասարակության համար դառնում է ընկալելի, քննարկելի: Խնդիրը պետք է գնա փոխզիջումնրեի տարբերակով, իհարկե, փոխզիջումներից առաջինը դա ԼՂ կարգավիճակի խնդիրն է»,-ասում է նա: