Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչի՞ է պատրաստ Ադրբեջանը (տեսանյութ)

Քաղաքականություն
aleqsandr-iskandaryan

«Կովկասի» ինստիտուտի տնօրեն  Ալեքսանդր Իսկանդարյանը կարճաժամկետ կտրվածքով պատերազմական գործողությունների վերսկսման վտանգ չի տեսնում, սակայն միջնաժամկետ ժամանակահատվածում լարվածության բարձրացման վտանգն հավանական է համարում։ «Բանակցային գործընթացը հենց հնարավորություն է նվազեցնելու լավածությունը»,-ասում է  քաղաքագետը,ով նաեւ  անդրադառնում է   ադրբեջանական կողմի հնարավոր զիջումներին։ «Ադրբեջանի պաշտոնատար անձիք բաց , հրապարակային մի բան են խոսում, այն է՝  Ղարաբաղին ինքնավարության տրամադրում։  Ոչ հրապարակային, կարծում եմ,  ԼՂՀ բուն տարածքի հարցը լրջորեն այլեւս չի էլ քննարկվում։ Քննարկումներն ընթանում են որոշ տարածքների շուրջ։ Թե հատկապես, որ տարածքների մասին է խոսքը ՝ դա եւս քննարկման հարց է»,- ասաց նա։