Պավել Մանուկյանին վիրահատելու են (տեսանյութ)
Որքանո՞վ է հավաստի տեղեկատվությունը, որ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավել Մանուկյանի ոտքը վիրահատությունից հետո կարճացել է մոտ 6 սանտիմոտրով։ «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը նշում է. « Եթե վերցնեք եւ սանտիմետրով չափեք, դա սխալ կլինի, քանի որ վերջնական ֆիքսացիա չի արվել»։ Պավել Մանուկյանն ու նրա որդին՝ Արամը վիրավորվել էին հուլիսի 27-ին ՊՊԾ գնդի տարածքում փոխհրաձգության հետեւանքով։ «էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավարն ընդգծում է՝ Պավել Մանուկյանի վիրահատությանը մասնակցել են հիվանդանոցի լավագույն եւ փորձառու վիրաբույժները; Միայն թե այդ վիրահատությունը բուժման առաջին փուլն էր միայն։ Պավել Մանուկյանը ներկայումս Դատապարտյալների հիվանդանոցում է։ Փաստաբանները պահանջում են. որ Պավել Մանուկյանին հետագա վիրահատությունների համար տեղափոխեն մասնագիտացված բժշկական կենտրոն: Թեեւ Պավել Մանուկյանը Դատապարտյալների հիվանդանոցում է, բժիշկը վստահեցնում Է՝ նրա վիճակը, վերքերի լավացման ընթացքը դրական է։ Վերքերի վերջնական լավացումից հետո՝ մոտավորապես 1-1,5 ամիս անց պետք է կատարվի կրկնակի վիրահատություն։ Մանրամասները՝ տեսանյութում