Ա. Ենիգոմշյան. Հայաստանում այլ հնարավորություն չի մնացել (տեսանյութ)
Քաղաքական շարժման վերածված «Սասնա ծռեր»-ը 2017-ի խորհրդարանի ընտրություններին չի մասնակցի «Մեր խնդիրը, ամբողջ ժողովրդի խնդիրը նախ եւ առաջ մինչեւ նշանակված չակերտների մեջ ընտրությունները արդեն հաղթանակի հասնելն է»,-ասում է Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը։ Նա չի բացառում, որ մինչեւ ընտրությունների օրը Սերժ Սարգսյանի իշխանությունը չհեռանա: Միեւնույն է, իրենք գիտեն ինչ անել. «Բնականաբար այդ օրը կդառնա նաեւ այսինքն, մեր մարտավարության մեջ կունենա շատ էական նշանակություն»: Իսկ մինչ այդ «Սասնա ծռեր» քաղաքական շարժումը պետք է իրականացնի դեռեւս հուլիսի 17-ին առաջ քաշված պահանջներից մեկը. «Վարչախմբի եւ նրա պարագլխի հեռացնելու գլխավոր ճանապարհը արդեն իսկ զուգահեռ իշխանության ձեւավորումն է հանձինս վստահության կառավարության»: «Հիմնադիր խորհրդարանի» անդամը չի ասի, թե Սերժ Սարգսյանից օր առաջ ազատվել չկարողանալու դեպքում ՊՊԾ գնդի գրավման նման եւս մի գործողությունը չի ուշանա. «Բացի բռնի ուժի կիրառման, ցավոք , Հայաստանում այլ հնարավորություն չի մնացել եւ սա ճշմարտություն է»: Արդեն իսկ հուլիսի 17-ի դեպքերը պարոն Ենիգոմշյանը համարում է լեգիտիմացված բռնություն: Այսօր էլ Հայաստանում շարունակում է թեւածել բռնությամբ իշխանություն փոխելու միտքը: Սակայն «Սասնա ծռերն» այլեւս գունդ գրավելու մտադրություն չունեն: Սակայն, ըստ պարոն Ենիգոմշյանի, բռնությամբ իշխանություն փոխելը քաղաքացիների իրավունքն է, քանի դեռ նրանց թույլ չեն տալիս օրինական ճանապարհով անել դա։