A
A
Ադրբեջանը կարող է դիմել սադրիչ գործողությունների. Իսկանդարյան (տեսանյութ)
«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը չի բացառում, որ առաջիկայում Ադրբեջանը կարող է ավելացնել լարվածությունը սահմանին և դարձյալ դիմել սադրիչ քայլերի։ Ես չեմ կարծում, որ միանգամից, չեմ կարծում, որ անպայման, բայց դրա հավանականությունը մեծ է։ Ինչ պետք է անի և ինչ է անում Հայաստանը. դա անվտանգության համակարգերի բարձրացումն է սահմանին, զենքի գնումը, այն թերությունների չեզոքացումն է, որ եղել են և երևացին ապրիլյան իրադարձությունների ժամանակ։