Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գ. Եղիազարյանին մտահոգում է Մ. Զախարովայի հայտարարությունը

Քաղաքականություն
gurgen

Խոսելով ռուս-թուրքական հարաբերությունների մասին՝ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն այսօր «Հայելի» ակումբում նշեց, որ պետք չէ մտահոգվել այդ կապակցությամբ. «Մեր ռազմավարական գործընկերն ում հետ որ լինի լավ հարաբերությունների մեջ, մենք դրանից կունենանք մեր բաժինը»։ Իրեն ավելի շատ մտահոգում է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի վերջին հայտարարությունը. «Մարիա Զախարովան շշմեցուցիչ մի հայտարարություն արեց, որին մինչ օրս ոչ մի պատասխան չի տրվել: Նա ասաց, եթե Ռուսաստանը կարողանա Ղարաբաղյան խնդրի կարգավորումն իր ձեռքը վերցնել... Նա բաց տեքստով ասաց, որ աշխարհն  է դուրս եկել փոքրիկ Արցախի դեմ: Բանից պարզվում է, որ ՌԴ-ն չի որոշումներ կայացնում այս հարցում, այլ Արեւմուտքը: Ինչու՞ ադրբեջանական կեղծ ցեղը կարողացավ աշխարհին համոզել իր սուտը, իսկ մենք նույնիսկ փորձ էլ չարեցինք ներկայացնել մեր ճշմարտությունը»: