Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 «Սասնա ծռեր»-ի 2 անդամի տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aram1

«Սասնա ծռեր» խմբի անդամ  Արամ Մանուկյանին  եւ Աշոտ Պետրոսյանին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից  տեղափոխել են  «Էրեբունի»  բժշկական կենտրոն: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց  պաշտպան Ինեսա Պետրոսյանը, նրանք ոտքի վիրահատության պետք է ենթարկվեն. վիրահատությունները պետք է սկսեն այսօրվանից: Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանին եւ Աշոտ Պետրոսյանին  մեղադրանք է առաջադրվել շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու եւ  ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելու հոդվածով: «Սասնա ծռերի» երկու անդամն ՊՊԾ գնդում հրազենային վիրավորում են ստացել ոտքերից։ ashot Petrosyan