Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գերազանց գնահատականով ավարտում են, բայց ոչ մի բանից տեղյակ չեն» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
dproc

Հայաստանյան կրթական համակարգը շարունակում է չգոհացնել ծնողներին: Նրանք համեմատում են իրենց ուսումնական  տարիների հետ ու եւս մեկ անգամ ասում՝ նախկինում ավելի լավ էր: «Մեր ժամանակվա ավարտածները ուրիշ էին, հիմա նայում ես 5-երով ավարտել են, խոսացնում ես, ոչ մի բանից տեղյակ չեն»: «Մեր տարիների կրթական համակարգը ավելի հաճելի էր, ավելի բովանդակալից էր»: 12-ամյա կրթությունը Հայաստանում պարտադիր է: Մասնագետները բազմիցս են բացատրել դրա անհրաժեշտությունը, բայց  ծնողները,միեւնույնն է, չեն ընդունում այդ համակարգը. «Հատկապես տղաների համար լավ չի, ավարտելուց հետո միանգամից բանակ են գնում»: «Ամեն տարիքին պետք է ապրես քո տարիքին համապատասխան, էն տարիք է, որ պետք է ուսանող լինեն, բայց դեռ դպրոց են գալիս»: 17 տարվա մանկավարժի ստաժ ունեցող մի կին էլ ասում է, որ կրթական համակարգի միակ թերությունը դպրոցական դասագրքերն են. «Տերմինակոխ է եղած եւ բավականին բարդացված է»: Ամառային   արձակուրդներից հետո աշակերտներից շատերին դժվար էր հարմարվել   նոր ռեժիմին։ Կիսաքուն աչքերով  աշակերտներից ամենաակտիվները   խնդրում են ուսուցիչներին շատ չծանրաբեռնել՝ խոստանալով, որ միայն բարձր գնահատականներ են ստանալու: Մանրամասները՝ տեսանյութում