Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏՀՏ մասնագետները կհամագործակցեն Անվտանգության խորհրդի հետ

Քաղաքականություն
armen-gevorgyan1

ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամները հանդիպել են ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվելեն ՏՀՏ գործատուների միության նպատակները, խնդիրներն ու նախաձեռնությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել հանրակարթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթության որակի բարձրացման և երկրի կիբեռանվտանգության ամրապնդման հարցերին։ Քննարկվելեն նաև ՀՀ ազգային անվտանգության խորհրդի և ՏՀՏ գործատուների միության համագործակցության հեռանկարային ուղղությունները: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել Անվտանգության խորհրդում համապատասխան ոլորտային քննարկումների ժամանակ ներգրավել նաև ՏՀՏ գործատուների միության մասնագետներին: