Մերկելը կաջակցի ցեղասպանության վերաբերյալ բանաձևին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահպանողական կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջնորդ Վոլկեր Կաուդերին ասել է, որ աջակցելու է Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի ընդունած բանաձևին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Կաուդերը կուսակցության անդամների հետ հանդիպմանը նաև նշել է, որ իր հետ զրույցում Մերկելն ասել է, թե ներկա չի եղել բանաձևի քվեարկությունը, սակայն կուսակցության ժողովի ժամանակ քվեարկել է նախագծի օգտին։ Բունդեսթագը հունիսի 2-ին կայացած քվեարկության ժամանակ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, որում օգտագործված է «ցեղասպանություն» եզրույթը։ Նվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրության տարածքում սկսված հայերի ու այլ քրիստոնյա փոքրամասնությունների տեղահանության ու կոտորածների զոհերի հիշատակի առաջ և սգում երիտթուրքերի իրականացրած և Օսմանյան կայսրության տարածքում հայերի գրեթե ամբողջությամբ բնաջնջման պատճառ դարձած քայլերի համար։ Բանաձևի ընդունումից հետո Թուրքիան հետ էր կանչել Գերմանիայում իր դեսպանին: