Հայկական ճարտարապետական նախագծերը կներկայացվեն Պրահայում (տեսանյութ)
Երևանում մեկնարկել է «Ճարտարապետական շաբաթ» երևանյան փառատոնը։ Միջոցառման անցկացման իրավունքը շնորհվել է Պրահայի միջազգային փառատոնի կողմից։ «Ճարտարապետական շաբաթ» փառատոնի լավագույն ծրագրերը կներկայացվեն Պրահայի միջազգային 10-րդ փառատոնում։ Մասնակիցների համար տարիքային սահմանափակում չկա։ Նախագծերի հեղինակների շրջանում կարելի է տեսնել ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու ճարտարապետների անուններ։ «Մեր փառատոնի տարբերությունը մյուսներից հենց նրանում է, որ մենք մասնակցության հնարավորություն տալիս ենք բոլորին։ Դա կարող են լինել և՛ ուսանողներ, և՛ արդեն իսկ հայտնի ճարտարապետներ»,- նշում է փառատոնի տնօրեն Տաթևիկ Զաքարյանը։ Փառատոնի մասնակիցներն իրենց աշխատանքներում ներկայացնում են ժամանակակից ճարտարապետության միտումները՝ չմոռանալով, որ դրանք պետք է ներդաշնակ լինեն պատմամշակութային արժեքներին։ Մանրամասները՝ տեսանյութում