Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր» խմբի անդամին չեն վիրահատում

Հասարակություն
hovhannes

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին այս պահին միայն հետաքրքրում է, թե երբ են նրան վիրահատելու: «Տրամադրությունը լավ է, այս պահին անորոշությունն է միակ խնդիրը, որ իրեն չեն վիրահատում: Չգիտենք՝ պատճառն ինչն է»,- «Ա1+»-ին ասաց Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը: Նա այսօր է տեսակցել  իր պաշտպանյալի հետ. «Վիճակը նույնն է,  ցավեր ունի, չնայած վերքերը փակվում են»: Հիշեցնենք, Հովհաննես Հարությունյանը ՊՊԾ գնդում հրազենային վիրավորում ստանալուց հետո գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում։