Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գուրգեն Արսենյանի գրասենյակը հայտարարություն է տարածել (տեսանյութ)

Քաղաքականություն
24edcf03c3580c70283ef6e47ad475c4

Գուրգեն Արսենյանի գրասենյակը հայտարարություն է տարածել Որոշ անձիք զբաղված են տեսակետներ հորինելով և տարածելով, որոնք չենպատկանում ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանին: Այսօր ԱԺ-ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ /ԱԺ օրակարգ ընդգրկելու նպատակով/  Գուրգեն Արսենյանը իր խոսքում դատապարտել է ցանկացած վայրագություն ուղղված մարդկության դեմ, որից հետո կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ չէ շտապողականություն դրսևորել,  քանի որ ըստ պատգամավորի, սկզբում ճիշտ է, որ ՀՀ ԱԳՆ-ն իրդիրքորոշումներ արտահայտի և Իրաքում, եզդիների հետ կատարվածը ցեղասպանություն որակի, որից հետո միայն ԱԺ-ի կողմից կարող է քննարկվելնման հայտարարության ընդունումը: Այս դեպքում ՀՀ ԱԺ պատգամավորԳուրգեն Արսենյանի խոսքը միտումնավոր կոնտեքստից կտրելը և հանրությանը ներկայացնելը, առնվազն ծիծաղելի է և տարաբնույթ եզրակացությունների տեղիք է տալիս: Հ.Գ. Ի դեպ, կոնկրետ այս միտքը << Ասենք, 3000 եզդի էլ, սպանվել է՝ ի՞նչանենք>>, ինչպես շատ այլ արտահայտություններ, որոնք վերագրվում են ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանին, որևէ տեղ, անգամ իսկ տվյալ նյութում կցված տեսանյութում առկա չեն, ինչը նշանակում է, որ ինչ որ անհայտ կայք նմանատիպ գործելաոճով,  շահարկելով պատգամավորի անձը, և  ինչու չէ սկանդալային իրավիճակ ստեղծելով, պարզապես ապահովում իր կայքի դիտումները: Ցավոք արդյունքում, հանրության որոշ  հայտնի գործիչներ և համացանցային ակտիվ օգտատերեր կուլ տվեցին այդ խայծը` չխորանալով մանրամասներիմեջ:   ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի գրասենյակ կից ներկայացնում ենք վիճահարույց տեսանյութը